Մատչելիության հղումներ

Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվանից երկօրյա այցով մեկնել է արտերկիր: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության հանրային կապերի համակարգող Բաղդասար Մհերյանը:

Նրա վկայությամբ՝ Գագիկ Ծառուկյանն այդ երկու օրվա ընթացքում լինելու է մի քանի երկրներում:

Բաղդասար Մհերյանը չմանրամասնեց, թե ո՞ր երկրների մասին է խոսքը, ո՞ւմ հետ է հանդիպում «Բարգավաճ Հայաստան»-֊ի առաջնորդը եւ ի՞նչ նպատակներ ունի ուղեւորությունը, պատճառաբանելով, թե տեղյակ չէ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG