Մատչելիության հղումներ

Թուրք զինվորականները խոսում են Հյուսիսային Իրաք ներխուժելու նպատակահարմարության մասին


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, գեներալ 3աշար Բույուքանիթն Անկարայում ասել է, թե նպատակահարմար է, որ բանակը ներխուժի Հյուսիսային Իրաք եւ ոչնչացնի այնտեղ դիրքավորված քուրդ ապստամբներին:

«Ռոյթերզ»-֊ի փոխանցմամբ, գեներալը միաժամանակ ասել է, թե բանակը խորհրդարանին որեւէ առաջարկություն չի ներկայացրել:

Գործակալությունը նշում է, որ թուրքական բանակն առանց խորհրդարանի թույլտվության չի կարող գործողություն իրականացնել երկրի սահմաններից դուրս: «Ռազմական տեսակետից այդպիսի գործողությունը խիստ անհրաժեշտ է», - ասել է Բույուքանիթը:

Գեներալը հավելել է, որ Թուրքիայի հարավային եւ արեւելյան շրջաններում վերջին օրերին տեղի ունեցած բախումներում սպանվել է 10 զինծառայող եւ մոտ երեք տասնյակ ապստամբ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտական ջոկատներից:

Ըստ թուրքերի, քուրդ ապստամբները հենակայաններ ունեն Իրաքի հյուսիսային շրջաններում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG