Մատչելիության հղումներ

Լատվիան եւ Շվեյցարիան մտադիր են զարգացման ծրագրեր իրականացնել Հարավային Կովկասում


Լատվիան եւ Շվեյցարիան կքննարկեն Հարավային Կովկասում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հարցը: Այս մասին այսօր Ռիգայում համաձայնություն են ձեռք բերել Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը եւ Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-֊Ռեյը:

Հաջորդ շաբաթ Պաբրիկսը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, ասված է Լատվիայի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

DPA գործակալության վկայությամբ՝ 2004 եւ 2005 թվականներին Շվեյցարիան ավելի քան 43 միլիոն շվեյցարական ֆրանկի օգնություն է տրամադրել Հարավային Կովկասի հանրապետություններին:

Քալմի-֊Ռեյն այժմ ուղեւորություն է կատարում Բալթյան երկրներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG