Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադ. «Սիրիան հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դիրքերից»


Սիրիան հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դիրքերից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Լիբանանում Ադրբեջանի դեսպան Նազիհ Հասուբը, ով ուղեկցում է արտգործնախարարին Մերձավոր Արեւելքում նրա շրջագայության ընթացքում, Բաշար ալ-Ասադը եւ Էլմար Մամեդյարովը ընդգծել են տարածաշրջանային համագործակցության համատեղ ծրագրերի կարեւորությունը:

Նրանք քննարկել են նաեւ Սիրիայում Ադրբեջանի դեսպանատուն բացելու հարցը, մտքեր են փոխանակել Իրաքում եւ Պաղեստինում տիրող իրավիճակի շուրջ:

Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Լիբանան, ուր նախատեսված են հանդիպումներ նախագահ Էմիլ Լահուդի, վարչապետ Ֆուադ Սինյորայի եւ խորհրդարանի նախագահ Նաբի ալ-Բարիի հետ:

Ապրիլի 9-11-ը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելել էր Հորդանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG