Մատչելիության հղումներ

Հայաստանը չի հրավիրվելու ժողովրդավարությունների համաշխարհային հավաքին


Հայաստանը չի հրավիրվելու ժողովրդավարական երկրների համաշխարհային հավաքին, որը կայանալու է նոյեմբերին Մալիի մայրաքաղաք Բամակոյում:

ԱՄՆ-֊ի նախաձեռնությամբ ստեղծված Ժողովրդավարությունների համայնքի հավաքին հրավիրվել են աշխարհի 100 երկրների արտգործնախարարներ: 18 երկրներ, որտեղ ժողովրդավարության տեսակետից առաջընթաց է նկատվում, հրավիրվել են որպես դիտորդներ:

«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ 54 պետություններ, այդ թվում նաեւ Հայաստանը, չեն հրավիրվել:

«Հայաստանը, Բահրեյնը եւ Արեւելյան Թիմորը նույնպես այն երկրների թվում են, որոնց իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարությանը կասկածի տակ է»,֊ - փաստել է փորձագետների միջազգային հանձնախումբը: Մերժվածների թվում են նաեւ Ռուսաստանը, Իրաքը, Վենեսուելան եւ այլ երկրներ:

Հանձնաժողովը իր պաշտոնական եզրակացությունը կհրապարակի երկուշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG