Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում այսօր որոշվում է Հայաստան֊-Ադրբեջան ֆուտբոլային խաղերի անցկացման վայրը


ՈւԵՖԱ֊-ի կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները՝ որոշելու Եվրոպայի 2008 թվականի առաջնության սեպտեմբերին կայանալիք հանդիպումների անցկացման վայրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը, Նյոնում են գտնվում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Հայկական կողմը պնդում է, որ Երեւանում նշանակված հանդիպումը անպայման պետք է կայանա հենց Հայաստանի մայրաքաղաքում, մինչդեռ Բաքվում նշանակված խաղը կարող է անցկացվել չեզոք դաշտում:

Եթե ադրբեջանական կողմը չընդունի հայկական կողմի նախապայմանը, հարցը որոշվելու է ապրիլի 18-֊ին կայանալիք ՈՒԵՖԱ֊-ի գործկոմի նիստում:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG