Մատչելիության հղումներ

13-֊ամյա Empyray֊-ի առաջին ձայնասկավառակը


Ձայնասկավառակում 13 գործ է ընդգրկված, գումարած եւս մեկ` բոնուսային ստեղծագործություն` «Սեւ ու սպիտակ» երգի անգլերեն տարբերակը: Ձայնասկավառակի Too Late ստեղծագործությունը գրել է վոկալիստ Սարգիս Մանուկյանը, իսկ «Սեւ ու սպիտակ» երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Մնացած երգերը հեղինակել է խմբի ստեղնաշարային Գիսանե Պալյանը:

Երեկ ռոքի սիրահարները ուրախանալու միանգամից երկու առիթ ունեին. «Աստրալ» ակումբում ոչ միայն Empyray -ի առաջին ձայնասկավառակի, այլեւ խմբի երրորդ տեսահոլովակի շնորհանդեսն էր, որ նկարահանվել է «Դու չկաս» երգի հիման վրա:

Տեսահոլովակը հեռուստաէկրաններին կհայտնվի մոտ օրերս: Տեսահոլովակի ռեժիսորներն են Արտյոմ Հովակիմյանը եւ Գուրգեն Ասրյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG