Մատչելիության հղումներ

logo-print

Ամենասեքսուալ կինը, ըստ Glamour ամսագրի, Սքարլեթ Յոհանսոնն է


Սեքսուալ կանանց ցուցակն ուղեկցող հոդվածում նշված է. - «Ունենալով այնպիսի մարմին, որը կարող էր շարժել նույնիսկ Մերլին Մոնրոյի նախանձը, Սքարլեթը ներկայացնում է հոլիվուդյան գեղեցկուհու դասական կերպար»:

20 սեքսուալ կանանց ցուցակի երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան է, երրորդ տեղում՝ դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհին՝ մոդել Ժիզել Բյուդհենը:

Սեքսուալ կանանց առաջին հնգյակը եզրափակում են դերասանուհիներ Ջենիֆեր Անիսթոնը եւ Անջելինա Ջոլին: Լավագույն տասնյակում ընդգրկված են երգչուհիներ Բեյոնս Նոուլզը եւ Ջենիֆեր Լոպեսը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG