Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է, որ ցանկանում է սերտացնել համագործակցությունը Սեւծովյան երկրների հետ:
«Տարածաշրջանը ընդլայնվող շուկա է՝ զարգացման մեծ ներուժով, եւ էներգետիկ ու տրանսպորտային հոսքերի կարեւոր միջանցք»,֊ - ասված է Եվրամիության գործադիր մարմնի այսօր հրապարակած զեկույցում:
«Ես նաեւ հույս ունեմ, որ Սեւծովյան երկրների հետ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելուն»,֊ - ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները:
«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ զեկույցում նշված են Վրաստանի լարված հարաբերությունները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ, Մերձդնեստրի հակամարտությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի առճակատումը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Եվրահանձնաժողովը կոչ է արել բարձր մակարդակի քաղաքական հավաք հրավիրել, հավանաբար, Եվրամիության եւ Սեւծովյան երկրների արտգործնախարարների մասնակցությամբ՝ նոր հարաբերությունները քննարկելու նպատակով: