Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները դժգոհում են խանութներում հայ գործարարի արտադրած անձեռոցիկների վաճառքի առնչությամբ


Ադրբեջանի Խաչմազ բնակավայրի խանութներում հայ ձեռնարկատիրոջ արտադրած «VioleT» անձեռոցիկների վաճառքը տեղական բնակչության դժգոհությունն է հարուցել:

Անձեռոցիկների վրա նշված է` «արտադրված է Ա. Է. Մարգարյանի ձեռնարկությունում»:

Ադրբեջանական APA գործակալության վկայությամբ, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ձեռնարկությունը գործում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում եւ պատկանում է Արթուր Մարգարյանին:

Խաչմազի մի բնակչուհի տարակուսանք է հայտնել, թե ինչպե՞ս է Ռուսաստանից Ադրբեջան մտել հայ ձեռնարկատիրոջ արտադրանքը: «Հետաքրքիր է, ո՞ր գործարարն է մեր երկիր ներկրում «VioleT» անձեռոցիկները եւ շահույթ բերում հայկական ձեռնարկությանը», - մասնավորապես ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG