Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր կանխատեսեց, որ իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կկազմի հաջորդ խորհրդարանում:

«Այսօր պետք է խոսենք բացարձակ մեծամասնության մասին: Եվ դա ոչ միայն մեր համոզմունքն է, այլեւ հասարակության, առավել եւս քաղաքական դաշտի»,֊ - ասաց Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում:

«Տարիները ցույց տվեցին, որ վերջում պատասխան տվողը մենք ենք լինում: Եվ այսօր էլ մենք չենք խուսափում պատասխանատվությունից», - նշեց հանրապետական պատգամավորը:

Նրա վկայությամբ՝ քարոզարշավի ընթացքում ամենամեծ դերակատարությունը ստանձնելու է վարչապետ ՍԵրժ Սարգսյանը: Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, թե Սերժ Սարգսյանը քարոզարշավով կզբաղվի օրենքի շրջանակներում` վարչապետի պարտականություններից ազատ ժամերին եւ հանգստյան օրերին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG