Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացնում է «Ժողովուրդը մեր գործընկերն է» կարգախոսով: Կուսակցության առաջնորդի պնդմամբ` իրենք «տեր են կանգնելու իրենց ձայներին»:

«Ամեն տեղ չենք կարող», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Կարապետյանը: - «Բայց շատ տեղերում մենք տեր ենք լինելու մեր ընտրազանգվածի ձայներին: Մեր մարդիկ չեն վաճառվելու»:

Ժողովրդական կուսակցության ղեկավարին մտահոգում է այն փաստը, որ քաղաքական որոշ ուժեր նոր են սկսել բարեգործություն անել, այն դեպքում, երբ ինքը նախընտրական քարոզարշավի փուլում դադարեցրել է այդ գործունեությունը:

Տիգրան Կարապետյանը հուսով է, թե իրենց ձայները կլինեն ոչ թե բարեգործության արդյունք, այլ «ժողովուրդը ձայն կտա` կապելով ինձ հետ իր ապագան»

Տիգրան Կարապետյանի վստահեցրեց, որ քարոզարշավի ընթացքում զերծ են մնալու այլ կուսակցությունների եւ թեկնածուների նկատմամբ սեւ փիարից:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG