Մատչելիության հղումներ

Կովկաս֊ - Փոթի լաստանավի փորձնական նավարկությունն իրականացվեց


Այսօր Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի ժամանեց առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին Փոթիից հեռախոսով հայտնեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը:

Նրա վկայությամբ՝ 10-֊15 օրից կսկսվի լաստանավի մշտական նավարկությունը: Նախատեսվում է շաբաթական իրականացնել երկու ուղերթ:

Մասնագետների գնահատմամբ՝ լաստանավի գործարկումով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների սակագինը կնվազի 20-֊25 տոկոսով:

«Այս գործընթացում բավական ակտիվ էր «Ապավեն» ընկերության մասնակցությունը, որը երաշխավորում է լաստանավի առնվազն 50 տոկոս բեռնվածությունը»,֊ - ասաց Արսեն Ղազարյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG