Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կմասնակցի Հայկական երկաթուղիների հետ համագործակցության տենդերին


Ինչպես այսօր հայտարարել է Ռուսաստանի երկաթուղիների ղեկավար Վլադիմիր Յակունինը, Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայկական երկաթուղիների հետ համագործակցության տենդերին:

«Ներկայումս մշակվում են Հայկական երկաթուղիների կոնցեսիայի պայմանները»,֊ - լրագրողներին ասել է Յակունինը` հավելելով.֊ - «Այդ գաղափարը ստացել է Ռուսաստանի նախագահի աջակցությունը»:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ երկաթուղու բնագավառում ԱՊՀ-֊ի տարածքում համագործակցության հարցերը այսօր հանգամանորեն քննարկվել են Վլադիմիր Պուտինի հրավիրած խորհրդակցությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG