Մատչելիության հղումներ

logo-print

Սյուզին կերգի Արտո Թունջբոյաջյանի հետ


«Քամի փչի» երգի տեսահոլովակի տարածումից հետո` մոտ մեկ տարի առաջ, Սյուզին Արտո Թունջբոյաջյանից համագործակցության առաջարկ էր ստացել: Այսպիսով, «Հայք»-֊ը բացահատեց Սյուզիին եւ հարթեց նրա ճանապարհը:

Առաջիկայում սպասվում է մեծ համերգ Սյուզիի, Արտո Թունջբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի մասնակցությամբ, որին կհաջորդի Արտոյի եւ Սյուզիի համատեղ ձայնասկավառակը:

Արտոյին գրավել են Սյուզիի ձայնային տվյալները: Իսկ թե ինչո՞ւ հատկապես Սյուզիի հետ ցանկացավ համագործակցել՝ «Մաքս Լիբերթի»֊-ի այս հարցին Թունջբոյաջյանը պատասխանեց, որ իր համար առաջնայինը անհատի խնդիրը չէ, այլ ձայնային համատեղելիությունը եւ մարդկային հոգեւոր բարձր արժեքները:

«Ես կարող եմ երգել այն երգիչ-երգչուհիների հետ, որոնց հետ կպատկերացնեմ երգի համատեղ կատարում: Երիտասարդ սերնդին օգնել ու նրան առաջ տանել է պետք», - ասում է Թունջբոյաջյանը:

Սյուզին առաջիկայում պատրաստվում է երգել նաեւ «Հայ տղերք» խմբի հետ: «Հայ աղջկա» ու «հայ տղաների» համագործակցությունն անակնկալներ է խոստանում երկրպագուներին: Սյուզին այդ տեսահոլովակում ներկայանալու է նաեւ իր պարային կատարումով: Սպասվում է կատարում նաեւ Ռազմիկ Ամյանի հետ: Մի խոսքով Սյուզին սկսել է ակտիվ համագործակցել տարբեր աստղերի հետ:

Այնուամենայնիվ ինչո՞ւ երբեմնի հարազատ ու իրեն ճանաչում բերած խումբը հանկարծ օտարացավ եւ անհետաքրքիր դարձավ Սյուզիի համար՝ «Մաքս Լիբերթի»֊-ի այս հարցին Սյուզին պատասխանեց. - «Անձնական խնդիրներ չկան, պարզապես խմբի անդամների ճաշակներն էին տարբեր ու պարտադրող»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG