Մատչելիության հղումներ

Ռոբբի Ուիլյամսը կարող է վերադառնալ Take that խումբ


Անցյալ տարի խմբի մնացած անդամները` Գարի Բարլոուն, Մարկ Օուենը, Հովարդ Դոնալդը եւ Ջեյսոն Օրենջը վերամիավորվել էին
տասնամյա ընդմիջումից հետո առանց Ռոբի Ուիլյամսի, ում հետ այդպես էլ համաձայնության ձեռք չէր բերվել: Խմբի շրջագայությունը շատ հաջող էր ընթացել:

Անցյալ ամիս Ջեյսոն Օրենջը ակնարկել էր, որ Ռոբբի Ուիլյամսը նույնպես կարող է խումբ վերադառնալ: Մանավանդ, որ Ռոբբի Ուիլյամսի համար «լավ ժամանակներ» չեն: Նա վերջերս է դուրս գրվել նարկոլոգիական կլինիկայից, որտեղ հայտնվել էր հակադեպրեսանտների չարաշահման հետեւանքով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG