Մատչելիության հղումներ

Երեւան են ժամանում ԵԱՀԿ-֊ի դիտորդները


Հինգշաբթի օրը Երեւան է ժամանելու ԵԱՀԿ֊-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Տոնե Տինգսգարդի գլխավորած պատվիրակությունը, որը տեղեկատվություն է հավաքելու ընտրարշավի վերաբերյալ:

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները Երեւանում կհանդիպեն քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Շվեդուհի Տոնե Տինգսգարդը, որը ԵԱՀԿ֊-ի տարածքում ընտրություններին հետեւելու մեծ փորձ ունի, Հայաստան կվերադառնա մայիսին՝ ընտրություններից առաջ, եւ կգլխավորի ԵԱՀԿ-֊ի պատգամավորական պատվիրակությունը, որի անդամները կհետեւեն ընտրություններին ողջ երկրի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG