Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կտրուկ աճել է ազգայնամոլության հողի վրա կատարվող հարձակումների թիվը


Այս տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստանում ազգայնամոլության հողի վրա կատարված հարձակումների թիվը կտրուկ աճել է, դրանց հետեւանքով սպանվել է 13 մարդ: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Բրոդը:

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է, որ նշված ժամանակահատվածում այլատյացության հողի վրա կատարված հարձակումների 49 դեպք է արձանագրվել, որոնց հետեւանքով զոհվել է 13 եւ վիրավորվել` 50 մարդ:

2006 թվականի առաջին եռամսյակում ազգայնամոլության հողի վրա կատարված 30 հարձակում էր արձանագրվել, որոնց հետեւանքով զոհվել էր 2 մարդ, իսկ 2005 թվականի նույն ժամանակահատվածում նման հարձակումների էր ենթարկվել 22 մարդ:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության մոսկովյան բյուրոյի, ազգայնամոլների հարձակումների առավել հավանական թիրախներն են եկվորները Ադրբեջանից, Ուզբեկստանից, Հայաստանից, Վրաստանից եւ նախկին խորհրդային այլ հանրապետություններից, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայից եւ աֆրիկյան երկրներից:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն` «Սովա»-ն, հայտարարել է, որ 2006 թվականին այլատյացության հողի վրա կատարված հարձակումների թիվը Ռուսաստանում աճել է 17 տոկոսով եւ հասել 539-ի, որոնցից 54-ը` մահացու ելքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG