Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովը: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը եւ այլ պաշտոնատար անձինք:

Երեքշաբթի օրը նախատեսվում են Սերգեյ Իվանովի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերգեյ Իվանովը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն նաեւ Քանաքեռի` Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG