Մատչելիության հղումներ

Արաբկիրում առաջադրված թեկնածուները ստորագրում են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր


Երկուշաբթի օրը թիվ 4 ընտրատարածքում (Երեւանի Արաբկիր համայնք) մեծամասնական ընտրակարգով առաջադրված 7 թեկնածուներից 4-ը` Արամ Մանուկյանը (Հայոց համազգային շարժում), Հրայր Կարապետյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն), Զոհրաբ Զոհրաբյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ Հայրապետ Հայրապետյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) ստորագրեցին ժողովրդական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հուշագիր:

Մյուս երեք թեկնածուները, ինչպես նույն օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին հուշագիրը ստորագրած թեկնածուները, արդեն ստորագրել կամ կամ ավելի ուշ ստորագրելու են հուշագիրը:

«Այս նախաձեռնության նպատակն այն է, որ բոլորը հասկանան, որ մենք մենամարտի չենք գնում, մենք` պատգամավորության թեկնածուներս, կարող ենք համագործակցել», - լրագրողներին ասաց Հայրապետ Հայրապետյանը:

Հուշագրով պատգամավորության թեկնածուները «պատրաստակամություն են հայտնում խուսափել սեւ PR-ի եւ «կեղտոտ ընտրական տեխնոլոգիաների կիրառումից», «անցկացնել քաղաքակիրթ ընտրապայքար եւ ընտրություն», «ձեւավորել ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական օպերատիվ շտաբ»:

«Խանդավառված չեմ այս գործընթացով, չեմ հավատում, որ այն լիարժեք աշխատելու է», - հայտարարեց հուշագիրը ստորագրած թեկնածուներից ՀՀՇ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը` փաստարկելով, որ ստորագրել է հուշագիրը, քանի որ հայտարարել է, որ «մասնակցելու է ընտրապայքարին անգամ չնչին դրական լիցք կամ լավատեսություն բերող ցանկացած նախաձեռնության»:

«Ինքս նույնպես պատրաստ եմ այս հուշագրի ստորագրությանը` առանց որեւէ նախապայմանի», - ասաց հանրապետական Զոհրաբ Զոհրաբյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը շեշտեց, որ ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ ինքը քարոզարշավը տանելու են բացառապես դրական միտմամբ. - «Մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը... Մեր քարոզչական մարտավարության մեջ չկա սեւ PR»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG