Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը այցելել է նորանշանակ վարչապետին


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր այցելել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վեհափառը հայրապետական օրհնությամբ եւ շնորհավորանքներով է սկսել հանդիպումը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում Սերժ Սարգսյանն իր փորձառությունն ու կարողությունները մեծ նվիրումով ի սպաս կդնի ի շահ հայ ժողովրդի եւ պետության:

Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ՝ կառավարության առջեւ դրված խնդիրների լուծման ճանապարհին:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունն այսուհետ եւս կշարունակի եկեղեցի - պետություն հարաբերություններն ամուր հիմքերի վրա պահելու եւ ի նպաստ պետության ու ժողովրդի այն ծառայեցնելու իր որդեգրած քաղաքականությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են եկեղեցի - պետություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG