Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2016 թվականի Օլիմպիադան հյուրընկալելու հայտ է ներկայացրել


Ադրբեջանը 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Բաքվից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասալի քաղաքում մարզական համալիրի բացման ժամանակ Ալիեւը ասել է նաեւ, թե Ադրբեջանը նախկին խորհրդային հանրապետություններից առաջինն է, որը պաշտոնապես հետաքրքրվել է Օլիմպիական խաղերի անցկացմամբ:

«Մի քանի տարի առաջ մեր մտքով էլ չէր անցնի դա, սակայն այսօր երկրի մարզական պոտենցիալը եւ Ադրբեջանի մեծացող տնտեսական հզորությունը մեզ թույլ են տալիս դա անել», - հայտարարել է նախագահը:

2016 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն հավակնող քաղաքները պետք է Միջազգային օլիմպիական կոմիտեին հայտ ներկայացնեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 15-ը:

Օլիմպիադայի անցկացման քաղաքը ընտրվելու է 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG