Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նավթային հիմնադրամը մոտ 60 միլիոն դոլար է հատկացրել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությանը


Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղային նախագծի իրականացման նպատակով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից հատկացվել է 50 միլիոն մանաթ (58 միլիոն դոլար):

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, այդ միջոցների հաշվին իրականացվելու են առաջնային վերականգնողական-շինարարական աշխատանքները:

Մամեդովի խոսքերով, ներկայումս Թուրքիան մշակում է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, ինչը նախատեսվում է ավարտել մայիսին, իսկ արդեն հունիսին սկսվելու է նախագծի իրականացումը:

Նախարարը հայտնել է նաեւ, որ երկրորդ փուլում Պետական նավթային հիմնադրամից լրացուցիչ միջոցներ կհատկացվեն:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 105 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի, որից 76 կիլոմետրը` Վրաստանի, 29-ը` Թուրքիայի տարածքում, ինչպես նաեւ իրականացնել Թբիլիսի - Բաքու երկաթուղու վերանորոգման աշխատանքներ:

Երկաթուղային նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 422 միլիոն դոլար: Թուրքիան ֆինանսավորելու է իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը, իսկ Վրաստանը իր հատվածի շինարարության համար Ադրբեջանից 200 միլիոն դոլար վարկ է ստանալու` 25 տարի մարման ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG