Մատչելիության հղումներ

Եկատերինբուրգում կկանգնեցվի «Բիթլզ»-ի հուշարձանը


Գալիք ամռանը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկանգնեցվի անգլիական լեգենդար «Բիթլզ» քառյակի հուշարձանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախաձեռնությունը պատկանում է «Ուրալյան Բիթլզ-ակումբին», որի անդամներից է հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը: Հենց Բաշմետի առաջարկությունն է խթանել այս նախաձեռնությունը:

Լեգենդար քառյակի անդամների արձանները կձուլվեն «զուտ ուրալյան» նյութից` սեւ չուգունից:

Անցած տարի Եկատերինբուրգի կենտրոնում կանգնեցվել է Վլադիմիր Վիսոցկու հուշարձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG