Մատչելիության հղումներ

Դիք Չեյնին Նենսի Փելոսիին մեղադրում է «վատ պահվածքի» մեջ


ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրում է Սիրիա կատարած ուղեւորության ընթացքում «վատ պահվածք» դրսեւորելու մեջ:

Փելոսին, իր իսկ խոսքերով, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հայտնել է, որ Իսրայելը պատրաստ է բանակցել Սիրիայի հետ: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի գրասենյակը ավելի ուշ հայտարարել է, որ նման բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Սիրիան դադարեցնի ահաբեկչական խմբավորումներին օժանդակելը:

Չեյնին հայտարարել է, թե ակնհայտ է, որ Օլմերթը Փելոսիին չէր լիազորել նման ուղերձ հղելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG