Մատչելիության հղումներ

Ուիննի Վանգուի. «Ուզում եմ ամուսնանալ Արթուր Մարգարյանի հետ»


Քենիայի հայտնի քաղաքական գերդաստաններից մեկի ներկայացուցիչ Ուիննի Վանգուին անսպասելիորեն հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ այն երկու հայազգի եղբայրներից մեկի հետ, որոնց անվան հետ անցած տարի սկանդալ է կապված եղել Քենիայում:

«Ցանկանում եմ ամուսնանալ Արթուր Մարգարյանի հետ, եւ մեր հարսանիքը աննախադեպ ճոխ է լինելու», - ասել է Ուիննի Վանգուին հեռուստաշոուներից մեկի ժամանակ:

Անցած տարվա գարնանը Քենիայի հայտնի ընդդիմադիրներից մեկը հայտարարել էր, որ Արթուր Մարգարյան եւ Արթուր Սարգսյան եղբայրները վարձկաններ են, որոնց իշխանությունները մտադիր են օգտագործել ընդդիմության դեմ:

Տեղի լրատվամիջոցները նաեւ հաղորդել էին, որ հայազգի եղբայրները սերտ կապեր են հաստատել ազդեցիկ քաղաքական դեմքերի, մասնավորապես, Վանգուիների ընտանիքի հետ:

Եղբայրները պնդել են, թե իրենք միայն գործարարությամբ են զբաղվել եւ ցանկացել են ներդրումներ կատարել Քենիայում: Անցած տարվա ամռանը նրանք արտաքսվել են Քենիայից:

«Նրանք երբեք հանցագործներ չեն եղել: Նրանք ազնիվ եւ պարկեշտ գործարարներ են: Այդ պատճառով էլ ես փորձել եմ կանխել նրանց արտաքսումը», - ասել է Վանգուին, որը, ըստ տարբեր աղբյուրների, մոտ է եղել Քենիայի նախագահ Մվայի Քիբակիի հետ:

«Քենիա Թայմս» թերթի վկայությամբ՝ Վանգուին չի ասել, թե արդյո՞ք նախագահը հրավիրված է իր եւ Մարգարյանի հարսանիքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG