Մատչելիության հղումներ

Դատարանը եւս երկու ամսով երկարաձգեց Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանքի ժամկետը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը եւս երկու ամսով երկարաձգեց «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետը:

Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը դատարանն ընդունել էր երեկ ուշ երեկոյան, իսկ Վարդան Մալխասյանինը` այսօր:

Սեֆիլյանն ու Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Երեկ երեկոյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 10 մարդ բերման էին ենթարկվել Կենտրոն համայնքի ոստիկանություն: Նրանց մի քանի ժամ պահել էին ոստիկանությունում, գրավոր բացատրություն են վերցրել իրողության վերաբերյալ եւ մի մասին ազատ էին արձակել` այսօր քննության ներկայանալու պահանջով:

Վարդան Մալխասյանը, մինչդեռ, որպես պատգամավորության թեկնածու մեծամասնական ընտրակարգով առաջադրված է թիվ 14 ընտրատարածքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նրա թեկնածությունն արդեն գրանցել է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG