Մատչելիության հղումներ

Բրիտանացի ծովայինները վերադարձան Լոնդոն


Իրանի կողմից ձերբակալված, ապա ազատ արձակված 15 բրիտանացի ծովայինները այսօր վերադարձել են Լոնդոն:

Բրիտանացի ծովայիններին երկշաբաթյա կալանքից հետո ազատ արձակելու մասին անակնկալ հայտարարությամբ երեկ հանդես էր եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Իրանական կողմը բրիտանացի ծովայիններին մեղադրում էր Պարսից ծոցում Իրանի ծովային սահմանը ապօրինի կերպով հատելու մեջ, մինչդեռ բրիտանական կողմը պնդում էր, որ նրանք մարտի 23-ին Իրաքի տարածքում են ձերբակալվել:

Բրիտանացի ծովայինների հարցով դիվանագիտական առճակատումը միջազգային լարվածություն էր առաջացրել, ինչի հետեւանքով աճել էին նավթի գները:

CNN-ի վկայությամբ` Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում բրիտանացի ծովայինների դիմավորման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ «նրանց ազատ արձակումը ճիշտ պահն է` խորհելու Միացյալ Թագավորության եւ Իրանի միջեւ հարաբերությունների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG