Մատչելիության հղումներ

Կոսովոյի խորհրդարանը պաշտպանում է ՄԱԿ-ի ծրագիրը


Կոսովոյի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագիրը, որով նախատեսվում է միջազգայնորեն վերահսկվող անկախություն տրամադրել այդ տարածաշրջանին:

Սերբ օրենսդիրները Կոսովոյի խորհրդարանի աշխատանքը բոյկոտում են 2004 թվականից, երբ երկրամասում բռնություն էր կիրառվել սերբ փոքրամասնության նկատմամբ:

Ահտիսաարիի ծրագիրը, որը Սերբիան մերժում է, ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որտեղ այդ հարցով քննարկումները սկսվել են երեքշաբթի օրը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը պաշտպանել էր Ահտիսաարիի առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG