Մատչելիության հղումներ

Դորա Բակոյանիս. «Մինսկի խմբի ջանքերը չափազանց կարեւոր են»


Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը շատ կարեւոր է համարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

APA գործակալությանը տված հարցազրույցում Հունաստանի արտգործնախարարն ասել է. - «Մենք աջակցում ենք այն ջանքերին, որոնք գործադրվում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկուստեք ընդունելի լուծում գտնելու համար»:

«Չափազանց կարեւոր են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ դրա համանախագահների ջանքերը: Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղ լուծումը շուտով կգտնվի, եւ որ փախստականները կկարողանան ապահով վերադառնալ իրենց տները», - ասել է Դորա Բակոյանիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG