Մատչելիության հղումներ

Չախոյանը ցմահ հեռացվեց մարզաշխարհից


Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Սերգո Չախոյանը խթանիչներ օգտագործելու համար ցմահ զրկվել է մարզական մրցումներին մասնակցելուց: Նման որոշում է կայացրել Ավստրալիայի հակադոպինգային մարմինը:

37-ամյա Չախոյանը ծնվել է Հայաստանում: 1997 թվականին նա տեղափոխվել է Ավստրալիա եւ այդ երկրի թիմի կազմում մասնակցել է 2000 եւ 2004 թվականների 0լիմպիական խաղերին:

2003 թվականին Չախոյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը 85 կիլոգրամ քաշային կարգում:

2001 թվականին Չախոյանը խթանիչներ օգտագործելու համար երկու տարով զրկվել էր մրցումներին մասնակցելուց: 2005 թվականին նրա արյան մեջ կրկին խթանիչների հետքեր են հայտնաբերվել:

Մարզաշխարհում գործող կանոնների համաձայն՝ երկրորդ դեպքը մեխանիկորեն ցմահ զրկում է մարզիկին մրցումներին մասնակցելուց, փաստում է «Ռոյթերզ»-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG