Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Չինական մեծ պարսպի նոր հատված


Մայրաքաղաք Պեկինի մոտակայքում հայտնաբերվել է Չինական մեծ պարսպի նոր՝ 6-կիլոմետրանոց հատված:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ նոր հատվածը հայտնաբերվել է պարսպի երկարության չափման աշխատանքների ժամանակ, որոնք սկսվել են օրերս եւ կտեւեն 4 տարի:

Այդ ընթացքում մասնագետները մտադիր են ստույգ տեղեկություններ ձեռք բերել աշխարհի ամենաերկար պաշտպանական կառույցի վերաբերյալ:

Չափման աշխատանքներն սկսելու մասին որոշումը կայացվել է, երբ Չինաստանի իշխանությունները բազմաթիվ գանգատներ են ստացել, որ ոչ երկրի ներսում, ոչ էլ արտասահմանում արժանահավատ տվյալներ չկան Չինական մեծ պարսպի երկարության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG