Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ընդդիմանալը չի կանգնեցնի հակահրթիռային պաշտպանության Պենտագոնի ծրագրերը


Միացյալ Նահանգները կշարունակի առաջ մղել Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրերը` նույնիսկ եթե պաշտոնական Վաշինգտոնին չհաջողվի մեղմել դրանց առնչությամբ Ռուսաստանի մտահոգությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի` քաղաքականության գծով տեղակալ Էրիկ Էդելմանը:

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, թե Միացյալ Նահանգները ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ, եւ ինքը դեռեւս լիահույս է, որ երկու կողմերը համաձայնության կհանգեն:

Այնուհանդերձ, Էդելմանի խոսքերով, եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները Ռուսաստանին թույլ չի տա «թելադրել, թե ինչ ենք մենք անելու այլ երկրների հետ երկկողմ համաձայնությամբ»:

Ռուսաստանը ընդդիմանում է Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ դրա շրջանակներում Հարավային Կովկասի երկրներից մեկում հակահրթիռային ռադար տեղակայելու` Պենտագոնի ծրագրերին:

Միացյալ Նահանգները հավաստիացնում է, որ այդ համակարգը որեւէ վտանգ չի ներկայացնի Ռուսաստանի համար, եւ որ դրա նպատակն է պաշտպանությունը Իրանի եւ նման այլ երկրների կողմից հնարավոր հարձակումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG