Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարին ընդունել է Հայաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը բոլոր ուղղություններով եւ նշել, որ այն գործընկերությունն ընդլայնելու նոր հնարավորություններ է ընձեռում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, քննարկվել են հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսվել է, մասնավորապես, տնտեսական համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին, որոնք կարող են ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային ընդգրկում ունենալ:

Հայաստանի նախագահն ու Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու դրանց հնարավոր զարգացումներին, տեսակետներ փոխանակել այդ խնդիրների շուրջ երկու երկրների դիրքորոշումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG