Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացումից ի վեր 3 հազար այցելու է ընդունել


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացումից ի վեր արդեն շուրջ 3 հազար այցելու է ընդունել:

Վերանորոգված եկեղեցու բացման հանդիսությունը կայացավ անցած հինգշաբթի օրը` մարտի 29-ին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, նավավարները օտարեկրացի կամ թուրք մի զբոսաշրջիկի կղզի տեղափոխելու համար 3-5 թուրքական լիրա են վերցնում:

Վճարելով եւս 2 թուրքական լիրա` զբոսաշրջիկները մուտք են գործում թանգարանի վերածված եկեղեցի, որի աշխատակիցները ուղեկցում են նրանց` ներկայացնելով եկեղեցու հազարամյա պատմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG