Մատչելիության հղումներ

logo-print

Քոնդոլիզա Ռայս. «Ռուսաստանը իր հարեւաններին պետք է ընդունի որպես հավասարների»


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կարեւոր է համարում, որպեսզի Ռուսաստանն ընդունի, որ իր հարեւան պետությունների հետ ինչպես պաշտոնական Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը պետք է վերաբերվեն որպես հավասարը հավասարի հետ, այլ ոչ թե որպես «Ռուսաստանի արբանյակ պետությունների»:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Վաշինգտոնում ելույթ ունենալով ամերիկացի առաջատար լրագրողների խորհրդաժողովում` Ռայսը շեշտել է, որ Ռուսաստանի հետ լարվածություններ են առաջանում, երբ «առնչվում ենք այնպիսի հարցերի, ինչպիսին են «սառը պատերազմի» կամ էլ Խորհրդային միության փլուզման մնացուկները»:

«Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել եւ շարունակելու ենք հետամուտ լինել Ռուսաստանի` ժամանակին Խորհրդային միության մաս կազմած հարեւանների հետ շատ լավ կապերի, եւ կցանկանայինք, որպեսզի Ռուսաստանը բնականոն համարի զարգացումները Միացյալ Նահանգների եւ նոր ժողովրդավարությունների, ինչպես, օրինակ, Վրաստանի, միջեւ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

«Մենք ասում ենք ռուսներին, որ իրենց սահմաններում ժողովրդավարության վերելքը իրենց համար հնարավորություն, այլ ոչ թե վտանգ կլինի, սակայն դա դյուրին չէ», - շեշտել է Ռայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG