Մատչելիության հղումներ

Ղրիմի խորհրդարանը «հակասահմանադրական» է որակում Ուկրաինայի նախագահի հրամանագիրը


Ղրիմի խորհրդարանը այսօր «հակասահմանադրական» է ճանաչել Ուկրաինային նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագիրը Գերագույն ռադան լուծարելու եւ մայիսի 27-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին:

Համաձայն ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի` այսօր տարածած հայտարարության, նախագահի հրամանագիրը ընդունվել է «գործող Սահմանադրության խախտումներով եւ դադարեցնում է երկրի` օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանի լիազորությունները», ինչին պետք է գնահատական տա Սահմանադրական դատարանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը փոխանցում է նաեւ, որ Ղրիմի խորհրդարանականները պաշտպանում են այդ հարցով Գերագույն ռադայի եւ Ուկրաինայի կառավարության ընդունած որոշումները` գտնելով, որ դրանք «ուղղված են երկրում կայունության եւ հասարակական կարգի պահպանմանը, երկրի բնականոն սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG