Մատչելիության հղումներ

Երկուշաբթի երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհուրդը միաձայն որոշեց Հայաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այլ թեկնածություն չի քննարկվել:

«Կարծում եմ, որ ե’ւ փորձառությունը, ե’ւ բազմաթիվ այլ գործոններ ակնհայտ են դարձնում, որ կուսակցությունը միշտ ընդունում է այն որոշումը, որը ճիշտ է: Որովհետեւ նման բարձր պաշտոնների համար առաջադրումները այն դեպքերը չեն, երբ բազմաթիվ թեկնածուներ կամ մրցակցություն լինի», - նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: - «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` միակ թեկնածուն լինելուն, կարծում եմ, որ ամեն ինչ բնական է եւ ճիշտ: Կառավարությունում ՀՀԿ-ն ուներ մի շարք նախարարներ, բայց ամենահարմարը այս պաշտոնի համար Սերժ Սարգսյանն էր»:

«Կարծում եմ, արդեն ակնհայտ է, որ կոալիցիոն կառավարություն ձեւավորած բոլոր ուժերը պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ նրանք նախապես էին հայտարարել, որ պիտի պաշտպանեն ՀՀԿ-ի առաջադրումը», - հավելեց Թորոսյանը:

Երկրի նոր վարչապետի նշանակման համար Սահմանադրությամբ սահմանված ժամկետի վերջին օրը չորեքշաբթին է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG