Մատչելիության հղումներ

Ախալցխայում սպանվել է 28-ամյա հայ երիտասարդ


Այսօր կեսօրին, ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Ախալցխայի շրջանում Ածղոր - Ախալցխա ճանապարհահատվածում տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը ծառայության ժամանակ հրազենով սպանել է ախալցխացի 28-ամյա Միշա Կիրակոսյանին:

Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ Կիրակոսյանի վրա, ով, ըստ «Ա-Ինֆո»-ի, կարող էր եւ սաղավարտի պատճառով չնկատել, որ ոստիկանն իրեն կանգնեցնում էր, «առանց զգուշացնելու կրակել էր Ախալցխայի շրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը»: Հայ երիտասարդը սրտից վիրավորվել էր եւ տեղում մահացել:

Միշա Կիրակոսյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Ախալցխայի հիվանդանոցի մոտ, ուր տեղափոխվել է սպանվածի մարմինը, ի նշան բողոքի հավաքվել են հարյուրավոր հայ երիտասարդներ: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG