Մատչելիության հղումներ

Նենսի Փելոսին Մերձավոր Արեւելքում է


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Բեյրութում է, որտեղ բանակցություններ է վարում լիբանանցի պաշտոնյաների հետ:

Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը այսօր Լիբանան է ժամանել Իսրայելից, որտեղ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հանդիպել էր երկրի վարչապետ Էհուդ Օլմերտի, ինչպես նաեւ այն երկու իսրայելցի զինվորականների հետ, որոնց գերեվարումը Հըզբոլա խմբավորման կողմից անցած տարվա ամռանը հանգեցրեց մեկ ամիս տեւած պատերազմին:

Նենսի Փելոսիի փաստահավաք ուղեւորությունը Մերձավոր Արեւելք Սպիտակ տան քննադատությանն է արժանացել, քանի որ այն ընդգրկում է նաեւ այցելություն Սիրիա` նախատեսված չորեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG