Մատչելիության հղումներ

Վաղը Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարը


Երեքշաբթի օրը պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ:

Օսկանյանի եւ Լավրովի` վաղը նախատեսված հանդիպումից անմիջապես հետո կայանալու է նրանց համատեղ ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակությունը այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ է դնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Չորեքշաբթի օրը Սերգեյ Լավրովը այցելելու է Երեւանի պետական համալսարան, ուր նախատեսված է նրա ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG