Մատչելիության հղումներ

Իտալիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելին:


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նախորդ դեսպան Մարկո Կլեմենտեի պաշտոնավարման ժամանակ զգալիորեն աշխուժացել են հայ-իտալական մշակութային եւ տնտեսական կապերը, եւ ուրախ կլինի նոր դեսպանի օրոք տեսնելու այդ աշխուժության տրամաբանական շարունակությունը:

Դեսպան Կասսինելին վստահություն է հայտնել, որ երկկողմ կապերը առավել սերտացնելը դժվար չի լինի, եւ ասել է, որ մտադիր է հատկապես կենտրոնանալ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը զարգացնելու վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG