Մատչելիության հղումներ

Պուտինը կոչ է արել Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության վերջնաժամկետ սահմանել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կոչ է արել վերջնաժամկետ սահմանել Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության համար:

Արաբական լիգայի գագաթնաժողովին հասցեագրված նամակում Պուտինը փաստել է, որ «Իրաքում լայնածավալ քաղաքացիական պատերազմի եւ մասնատման վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է իրական ազգային միաբանություն»:

Այսօր ամերիկյան Սենատում քվեարկության է դրվելու իրաքյան պատերազմի ֆինանսավորմանը վերաբերող օրինագիծը, որտեղ նաեւ նշված է, որ ԱՄՆ-ը մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը պետք է դուրս բերի իր զորքերը Իրաքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG