Մատչելիության հղումներ

Նախկին նախարարը աշխատակցուհուն համբուրելու համար դատապարտվել է տուգանքի եւ հանրային աշխատանքների


Իսրայելի արդարադատության նախկին նախարար Խաիմ Ռամոնը դատարանի վճռով պետք է 3500 դոլար վճարի՝ աշխատակցուհիներից մեկին համբուրելու համար:

NEWSru Israel գործակալությունը հաղորդում է նաեւ, որ նախկին նախարարը դատարանի վճռով նաեւ պետք է 120 ժամվա ընթացքում մասնակցի հանրային աշխատանքների:

Անցած տարի աշխատակցուհիներից մեկը, որը եկել էր հրաժեշտ տալու իր գործընկերներին, խնդրել էր նախարարին լուսանկարվել իր հետ: Ռամոնը լուսանկարվելու պահին համբուրել էր աշխատակցուհուն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG