Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:

Ընդդիմության ներկայացուցիչները ողջունել են Բրայզայի նախաձեռնությունը:

«Ողջունելի է, որ ԱՄՆ-ի իշխանությունները ավելի ու ավելի իրատեսական մոտեցում են ցուցաբերում՝ Վրաստանի ղեկավարությանը միանշանակ սատարելու փոխարեն», - ասել է Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին:

«Մենք ուզում ենք, որ Միացյալ Նահանգները տեսնի, թե որքան ոչ ժողովրդավարական բաներ են կատարվում Վրաստանում», - ցանկություն է հայտնել Արդյունաբերողների կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն:

Մեթյու Բրայզան հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են «ժողովրդավարական բարեփոխումները, անջատողական հակամարտությունները եւ ԱՄՆ - Վրաստան համագործակցության հարցերը»:

«Կովկասպրես»-ի վկայությամբ՝ Բրայզան հանդիպելու է նաեւ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանական մեծամասնության ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG