Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնովը 2007 թվականին Ղարաբաղի հարցում պայմանավորվածություններ է ակնկալում


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը այսօր Բաքվում հայտարարել է, որ 2007 թվականը պետք է հանգեցնի եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական լուծման, ապա գոնե կարգավորման հարցով որոշ պայմանավորվածությունների:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Միրոնովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը` իբրեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր եւ նպաստել ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների իրագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG