Մատչելիության հղումներ

Հայ, ադրբեջանցի, ռուս եւ վրացի երիտասարդները համատեղ ֆիլմ են նկարահանում


«Ֆիլմի սցենարը դեռեւս հստակ չէ: Ամենայն հավանականությամբ այն կազմված է լինելու փոքրիկ պատմություններից», - ասում է ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Նախատեսվում է, որ ծրագրում ընդգրկված 4 երկրների ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ կունենան Վրաստանում, այնուհետեւ Հայաստանում: Հնարավոր է` Երեւան եւ Թբիլիսի ժամանելիս ադրբեջանցի եւ ռուս գործընկերները խնդիրներ կունենան, սակայն Ատոմ Մխիթարյանը հավաստիացնում է, որ ֆիլմում տեղ են գտնելու կադրեր բոլոր չորս երկրներից: Շուրջ 30 րոպեների ընթացքում նկարագրվելու է այս երկրների երիտասարդների առօրյա կյանքը, մշակութային ու կրոնական առանձնահատկությունները եւ այլն:

Ֆիլմը մոնտաժելու եւ վերջնական տեսքի են բերելու այս տարվա հուլիսի կեսին, սակայն չի բացառվում, որ այն հանրության ուշադրությանը ավելի շուտ կներկայացվի:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG