Մատչելիության հղումներ

Մարգարյանի հուղարկավորությունը մասնակցելու համար ժամանում են օտարերկրյա պատվիրակություններ


Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստան ժամանողների թվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Հայաստան կժամանեն մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ, այդ թվում Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, Բելառուսի պատվիրակությունը՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորությամբ, Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդոր Կասիմիսը, Լիտվայի բնապահպանության նախարար Առունաս Կունդրոտասը եւ դեսպան Ռիմանտա Շիդլաուսկասը, Ուկրաինայի արտգործնախարար Արսենի Կացենյուկը, Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թերգյորը:

Վարչապետի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլա Գյուլը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը եւ վարչապետ Կոստաս Կարամանլիսը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Պաղեստինի Ազատագրման կազմակերպության ղեկավար եւ Պաղեստինի Ազգային իշխանությունների նախագահ Մահմուդ Աբասը, Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոն, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, Չեխիայի վարչապետ Նիրեկ Տոպոլանեկը, այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, կրոնական, մշակութային, հասարակական կազմակերպություններ:

Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին իր ցավակցությունն է փոխանցել Շառլ Ազնավուրը:

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում այսօր սուգ է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG