Մատչելիության հղումներ

Հարյուրավոր մարդիկ մասնակցեցին վարչապետ Մարգարյանի հոգեհանգստի արարողությանը


Երեքշաբթի օրը մայրաքաղաքի Ավան թաղամասում` հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բնակարանում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին հարյուրավոր մարդիկ:

Նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետին հարգանքի վերջին տուրքը մատուցելու եկան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, նախարարների գրեթե ողջ կաբինետը, քաղաքական բոլոր` նաեւ ընդդիմադիր ուժերի ղեկավար ներկայացուցիչները, Լեռնային Ղարաբաղի վարչապետը եւ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները` այդ թվում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Վարչապետի աճյունը, վերջին հրաժեշտի համար, վաղը ժամը 12-ին կտեղափոխվի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենք:

Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 15-ին Կոմիտասի անվան պանթեոնում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG