Մատչելիության հղումներ

Լեհաստանում կորել է հայաստանցի ֆուտբոլիստների ուղեբեռը


Լեհաստանում կորել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ անդամների ուղեբեռը: Այդ մասին այսօր հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը:

Լեհական կողմը խոստացել է հնարավորինս արագ գտնել կորած ճամպրուկները եւ դրանք հասցնել հյուրանոց:

Վաղը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տեղի է ունենալու Լեհաստան - Հայաստան խաղը:

Հանդիպման նախօրեին Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Դարիուշ Ձիեկանովսկին կարծիք է հայտնել, որ Հայաստանի հավաքականը ավելի ուժեղ է Ադրբեջանի հավաքականից:

Շաբաթ օրը լեհերը ադրբեջանցիներին հաղթել էին 5:0 խոշոր հաշվով:

«Հայկական թիմն ադրբեջանականից ուժեղ է, այդ պատճառով էլ վաղվա խաղը մեզ համար ավելի կարեւոր է», - ասել է Ձիեկանովսկին:

Երեկ հայաստանցի ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել Լեհաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG